Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը
Սպորտ
Այսօր ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշվեց Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը։
Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը կանցկացվի Մադրիդում՝ «Ատլետիկոյի» «Ռիադ Էյր Մետրոպոլիտանո» մարզադաշտում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ անգամ «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ կայացել էր 2019 թվականին. «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»։
Իսկ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Բուդապեշտի Ֆերենց Պուշկաշի անվան մարզադաշտում։ Ականջավոր գավաթի համար եզրափակիչ հանդիպումը նշանակված է 2026 թվականի մայիսի 30-ին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից