ՀՀ իշխանությունները Սևանա լճից ջրառը կավելացնեն 30 միլիոն խորանարդ մետրով
Հասարակություն
Սեպտեմբերի 12-ին, արտահերթ նիստում, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Այսպիսով, ջրառի ընդհանուր ծավալը կկազմի 200 միլիոն խորանարդ մետր՝ նախկինում նախատեսված 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն։ Ջրառի 30 միլիոն խորանարդ մետրով ավելացումը պայմանավորված է երաշտով։
Նախաձեռնությանն աջակցել է 55 պատգամավոր։ Հինգը ձեռնպահ են մնացել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)