Արաղչին նշել է՝ որ դեպքում կհանդիպի Կալասի հետ
Իրան
Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ նոր հանդիպումը կարող է կայանալ, եթե Եվրոպան ընդունի իր որոշումը, փոխանցում է Mehr-ը:
Նախարարը հավելել է՝ չնայած Իրանը շարունակում է զբաղվել դիվանագիտությամբ, եվրոպական կողմի հետ հետագա բանակցությունները կախված են ԵՄ-ի վճռական դիրքորոշում որդեգրելու ցանկությունից:
Պաշտոնայն նաև «շատ լուրջ» է որակել Կահիրեում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ իր բանակցությունները: Նա նշել է՝ պատերազմից հետո ընթացող բանակցությունները հեշտ չեն և ժպիտ չեն առաջացնում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան