ԱՄՆ իշխանությունները Կամչատկայի երկրաշարժից հետո չեղարկել են ցունամիի մասին նախազգուշացումը
ԱՄՆ
ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը չեղարկել է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված ցունամիի մասին նախազգուշացումը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Գործակալության տվյալներով՝ ցնցումների ուժգնությունը հասել է 7,5 մագնիտուդի:
Սեպտեմբերի 13-ի գիշերը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ: Յուժնո-Սախալինսկի սեյսմոլոգիական կայանի ղեկավար Ելենա Սեմենովայի խոսքով՝ բնական աղետի էպիկենտրոնը գտնվել է Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 87 կմ հեռավորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ 20 կմ խորության վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)