ԵՄ-ն կոչ է արել ռուսների համար խստացնել վիզային ռեժիմը
Աշխարհ
Եվրամիությունը նախատեսում է դեկտեմբերի վերջին հրապարակել Ռուսաստանի և այլ «թշնամական երկրների» քաղաքացիների համար վիզային պահանջների խստացման վերաբերյալ առաջարկություններ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին։
Հրապարակման համաձայն, փաստաթուղթը պարտադիր կանոններ չի սահմանի, այլ ԵՄ անդամ պետություններին կառաջարկի ռուսներին վիզա տրամադրելու ավելի խիստ չափանիշներ։ Առաջարկությունները մասամբ կկենտրոնանան անվտանգության հարցերի լուծման վրա։
Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրների երկու դիվանագետներ հրատարակությանը հայտնել են, որ իրենց կառավարությունները տարիներ շարունակ կոչ են արել Բրյուսելին ընդունել նման առաջարկություններ, քանի որ դրանք «վաղուց սպասված» են։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից