ԱՄՆ-ն կոչ է արել G7 երկրներին առևտրային սահմանափակումներ կիրառել ռուս նավթ գնողների նկատմամբ
ԱՄՆ
ԱՄՆ վարչակազմը կոչ է արել G7 երկրներին մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթ գնող երկրների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության և առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
G7 ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի կոչը դաշնակիցներին՝ միանալու ռուսական նավթի գնորդների դեմ առևտրային սահմանափակումներին։
«G7 երկրները, եթե նրանք «իսկապես հանձնառու են» ուկրաինական հակամարտությանը վերջ դնելուն, «պետք է միանան ԱՄՆ-ին՝ Ռուսաստանից նավթ գնող երկրների համար մաքսատուրքեր սահմանելու հարցում», - ասել է Բեսենթը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)