Թրամփի համախոհին սպանողի ինքնության մանրամասներ են հայտնի դարձել
ԱՄՆ
Ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը ինտրովերտ գերազանցիկ էր, ով սիրում էր տեսախաղեր, բայց վերջերս քաղաքականացվել էր: Այս մասին գրում է The Washington Post թերթը։
«Թայլեր Ռոբինսոնը մեծացել է Յուտայում գտնվող հանգիստ փողոցում: Նա սիրում էր վիդեոխաղեր խաղալ, և, ըստ որոշ հարևանների, նրա ընտանիքը նախկինում հաճախել է եկեղեցական արարողություններին», - ասվում է նյութում: Մարդիկ, ովքեր մանկության տարիներին ճանաչում էին Ռոբինսոնին, նրան նկարագրում էին որպես զուսպ, խելացի և զվարճալի:
Պարբերականը նշում է՝ հարցվողների համար դժվար է եղել իրենց հիշողությունները կապել այն փաստի հետ, որ իրենց նկարագրած անձը մեղադրվում է սպանության մեջ: Միևնույն ժամանակ Ռոբինսոնի ընտանիքի անդամը պատմել է՝ նա «վերջին տարիներին ավելի քաղաքականացված է դարձել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)