Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը
Սպորտ
Իսպանական El Nacional-ի տեղեկացմամբ՝ լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանը համաձայնության է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու շուրջ։ Նա կփոխարինի Դիդյե Դեշամին 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Դեշամը, որը ղեկավարում է Ֆրանսիայի հավաքականը 2012-ից, վերջերս հայտնել է իր հրաժարականի մտադրության մասին։ Նրա ղեկավարությամբ Ֆրանսիան նվաճել է 2018-ի աշխարհի գավաթը, 2021-ի Ազգերի լիգայի հաղթանակը, ինչպես նաև հասել է Եվրո-2016-ի և ՄԱԶ-2022-ի եզրափակիչներին։
Զիդանի վերջին աշխատանքը եղել է Մադրիդի «Ռեալում», որտեղ նա երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունում և Սուպերգավաթում։ Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդի վերադարձը ազգային հավաքական դիտարկվում է որպես նոր փուլի սկիզբ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից