Մակրոնը ՆԱՏՕ-ին է մեղադրում ուկրաինական պատերազմի համար. Սաքս
Աշխարհ
Կոլումբիայի համալսարանի կայուն զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը իտալական Il Fatto Quotidiano-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փակ հանդիպումներում ՆԱՏՕ-ին է մեղադրում Ուկրաինայի պատերազմի համար։ Սաքսի խոսքով՝ Մակրոնը նման խոստովանություն է արել անձամբ իրեն՝ հանձնելով Պատվո լեգեոնի շքանշանը։
«Նա ասաց բան, որը երբեք հրապարակայնորեն չի ասի՝ այս պատերազմը ՆԱՏՕ-ի մեղքն է։ Ուզում եմ, որ դուք իմանաք, քանի որ դա ինձ տհաճ է»,– մեջբերել է Սաքսը։ Հոդվածագիրը նշել է, որ այս հայտարարությունն արվել է ուկրաինական ճգնաժամին նվիրված բանավեճերից հետո։
Սաքսը նախկինում էլ քննադատել է Արևմուտքի քաղաքականությունը՝ ընդգծելով, որ աշխարհում արագ քայքայվում են Արևմուտքի և մնացած երկրների կապերը, իսկ կայուն զարգացման օրակարգի շուրջ գլոբալ համաձայնություն չկա։ Նրա խոսքերով՝ ներկայիս աշխարհակարգը վկայում է Արևմուտքի շահերի գերակայության և մյուսների հանդեպ ճնշման մասին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից