ԱՄՆ հատուկ դեսպան Կիթ Քելլոգը Կիևում հանդիպել է Ումերովի հետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Կիթ Քելլոգը Կիևում հանդիպել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ Քելլոգը X սոցիալական ցանցում գրել է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ԱՄՆ-ի նախաձեռնությունները։
Դեսպանի խոսքով՝ Թրամփը մնում է հավատարիմ ամերիկյան ժողովրդի շահերին և ջանքեր է գործադրում ԱՄՆ սահմաններից դուրս կայունություն ապահովելու համար։ Հանդիպումն անցկացվել է փոխըմբռնման և դրական համագործակցության մթնոլորտում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Քելլոգի ներգրավվածությունը բանակցային գործընթացում «ավելի հզոր է, քան Patriot ՀՕՊ համակարգերը», ընդգծելով նրա դիվանագիտական դերի կարևորությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)