Ոստիկանները տնամերձ հողամասում շուրջ 1 կգ 400 գրամ կանեփ են հայտնաբերել
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարդարպատ գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է թմրանյութ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում սեպտեմբերի 11-ին նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 25 բույս և շուրջ 1 կգ 400 գրամ կանեփի չորացված զանգված։
61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)