Թրամփը առաջարկել է ՆԱՏՕ-ի երկրներին մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է համատեղ մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի ապրանքների վրա՝ 50-ից 100 տոկոսի սահմաններում՝ որպես միջոց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար։ Նրա առաջարկով՝ մաքսերը պետք է հանվեն անմիջապես պատերազմի ավարտից հետո։
Թրամփի համոզմամբ՝ Չինաստանը զգալի ազդեցություն ունի Ռուսաստանի վրա, և նման տնտեսական ճնշումը կարող է խաթարել նրանց կապերը։ Նախագահը կարծում է, որ այդ քայլը կարող է դառնալ հակամարտության դիվանագիտական լուծման կարևոր խթան։
Ավելի վաղ Politico-ն հաղորդել էր, որ եվրոպացի առաջնորդները կարողացել են համոզել Թրամփին փոխել վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ և դիտարկել նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանին բանակցային սեղան վերադարձնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)