Swatch-ը սարկազմով ժամացույց է ներկայացրել՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերին
ԱՄՆ
Շվեյցարական Swatch ընկերությունը թողարկել է հատուկ մոդելի ժամացույց, որի թվատախտակի վրա թվերը 3 և 9 տեղերով փոխված են՝ ծաղրելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած 39% մաքսատուրքերը շվեյցարական ապրանքների վրա։ Նորույթը արժե 139 շվեյցարական ֆրանկ (մոտ $175) և վաճառվում է միայն Շվեյցարիայում։
Ընկերության խոսնակն այս քայլը որակել է որպես «հումորային ազդանշան»՝ շվեյցարական կառավարությանն ուղղված հիշեցում, որ մաքսատուրքերի հարցում դեռ հաջողություն չի գրանցվել։ Swatch-ը նշել է, որ ժամացույցը նախատեսված է կարճաժամկետ վաճառքի համար և անմիջապես կհեռացվի շուկայից, Վաշինգտոնը վերանայի իր որոշումը։
Մոդելը դարձել է մեծ հաջողություն՝ առաջացնելով բարձր պահանջարկ և վաճառքի ուշացումներ մինչև երկու շաբաթ։ Շվեյցարիայի կառավարությունը շարունակում է բանակցել Թրամփի վարչակազմի հետ մաքսատուրքերի նվազեցման շուրջ, մինչդեռ ԱՄՆ առևտրի քարտուղարը հայտարարել է, որ «հավանաբար գործարք կկնքվի Շվեյցարիայի հետ», հայտնում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)