Երեք տարի առաջ այս օրը պայմանագրային զինծառայող Գայանե Աբգարյանը զոհվեց. նա չորս երեխաների մայր էր
Հասարակություն
Երեք տարի առաջ, այսօրը, սեպտեմբերի 13-ին, զոհվեց Գայանե Աբգարյանը, պայմանագրային զինծառայող, չորս երեխաների մայր.
Նա ապրում էր Արմավիրի մարզում։
Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվել են 5 կին զինծառայող. Սուսաննա Մարգարի Գրիգորյան, Անուշ Աշոտի Ապետյան, Ալիսա Սուրենի Մելքոնյան, Իրինա Կառլենի Գասպարյան, Գայանե Գևորգի Աբգարյան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)