Դրոնային հարձակումը պայթյուն է առաջացրել Ուֆայի նավթավերամշակման գործարանում
Քաղաքական
Ուֆայի «Новойл» նավթավերամշակման գործարանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչից հետո տարածքում տեղի է ունեցել պայթյուն և բռնկվել է հրդեհ։ ՌԴ ԱԻՆ Բաշկորտոստանի գլխավոր վարչությունը հայտնել է, որ զոհեր և տուժածներ չեն եղել։ Տեղացիները սոցիալական ցանցերում հրապարակել են պայթյունի ու ծխի տեսանյութեր։
Հարձակման ֆոնին Ուֆայի օդանավակայանում հայտարարվել է «Կովեր» անվտանգության ռեժիմ, դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները։ Տարածաշրջանում գրանցվել են կապի և ինտերնետի աշխատանքային խափանումներ։
Վերջին շաբաթներին Ռուսաստանում ավելի քան տասը մարզերում վարորդները բենզինի պակասի մասին են հայտնում։ Փորձագետների խոսքով՝ պատճառներից մեկը դրոնային հարձակումների հետևանքով վնասված նավթավերամշակման գործարանների շտապ վերանորոգման անհրաժեշտությունն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)