Իսպանիայի գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է վիզաների ընդունումը ՌԴ քաղաքացիներից
Քաղաքական
Իսպանիայի գլխավոր հյուպատոսությունը Մոսկվայում ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրման հայտերի ընդունումը։ Այս մասին տեղեկացնում է BLS վիզային կենտրոնի կայքը՝ նշելով, որ պատճառը տեխնիկական խնդիրներն են։
«Հարգելի դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Մոսկվայում Իսպանիայի գլխավոր հյուպատոսությունը տեխնիկական պատճառներով չի ընդունի վիզաների հայտեր մինչև հավելյալ ծանուցում»,– ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ սեպտեմբերին Բելգիան հայտնել էր, որ պատրաստ է վերսկսել ռուսաստանցիների համար վիզաների տրամադրումը։ Դիվանագետները շեշտել էին, որ շենգենյան վիզաների տրամադրման դադարեցումը կապված է եղել ոչ թե պատժամիջոցների, այլ տեխնիկական խնդիրների հետ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)