Սիմոն Բաբայանը վերընտրվել է Փաստաբանների Պալատի նախագահ
Հասարակություն
Սիմոն Բաբայանը վերընտրվել է Փաստաբանների Պալատի նախագահ.
Քվեարկությանը մասնակցած 1411 փաստաբանների 98 տոկոս (1383) կողմ ձայներով Սիմոն Բաբայանը 4 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում: Փաստաբանական համայնքն այս ընտրությամբ իր գնահատականն է հայտնել Սիմոն Բաբայանին՝ նախորդ չորս տարիների աշխատանքի համար և իր վստահությունը՝ հետագա գործունեության համար, որը պարտավորեցնող է: Ինչպես միշտ, փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը: Շնորհավորում եմ Սիմոն Բաբայանին և բոլոր փաստաբաններին: Արա Զոհրաբյանի էջից


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)