Երևան-Արմավիր ավտոճանապարհին կրակոցներ են հնչել․ կա վիրավոր
Հասարակություն
Այսօր ՝ սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում ձախակողմյան հատվածում՝ գազալցակայանի մոտ, կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ և արնանման հետքեր։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ կա վիրավոր և այս պահին պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք վիրավորը հիվանդանոց դիմել է, թե տնային պայմաններում է բուժում ստանում։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու, վիրավորի ինքնությունը ճշտելու և նրան նույնպես հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարն՝ արխիվային։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ