Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Հասարակություն
Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենգկուլու քաղաքից 176 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 300 հազար մարդ։ Օջախը գտնվել է 67 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ինչպես նաև ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)