Խաչվերացի տոնը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում
Հասարակություն
Սեպտեմբերի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։ Պատարագիչն էր եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը։
Խաչվերացի տոնը նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի, Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց՝ նշանակում է խաչը վեր բարձրացնել:
Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են ծաղիկներով և ռեհանով: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն ու բարօրություն հայցելով Աստծուց:
Տոնին հաջորղող երկուշաբթին Մեռելոց է։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հոգեհանգստյան կարգ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)