Լիտվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում
Հասարակություն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ին Վաղարշապատ համայնքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է ներկայացվել 52-ամյա մի օտարերկրացի։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նա Լիտվայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ապօրինի ներգաղթի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)