Կապանում 40-ամյա վարորդը «Jeep Grand Cherokee»-ով բախվել է շինության պատին․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Կապան քաղաքի «Եդեմ» հյուրանոցի դիմաց Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արշակ Ս․-ն իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել