Երևանի քաղաքապետարանի 17․500 աշխատակից արդեն օգտվում է առողջապահական ապահովագրական փաթեթներից․ Ավինյան
Քաղաքական
Երևանի քաղաքապետարանի 17․500 աշխատակից արդեն օգտվում է առողջապահական ապահովագրական փաթեթներից։ Դրանցից օգտվում են վարչական շրջանների աշխատակիցները, թանգարանների, գրադարանների, թատրոնների աշխատողները, ինչպես նաև կանաչապատման ու մաքրման ոլորտի աշխատակիցները։
Այս մասին իր ասուլիսում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ ևս մեկ դրական լուր կա․ քաղաքապետարանը անգլիացի գործընկերոջ հետ քննարկում է մեծ բազմապրոֆիլ հիվանդանոցի կառուցման նախագիծը։
Մանրամասներ սակայն քաղաքապետը դեռ չի ներկայացրել։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է