Եվրոպայում նշել են՝ Օրբանը դժվարություններ ունի Թրամփի պատճառով
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համար դժվար է դիմակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանից էներգակիրների ներկրումից հրաժարվելու կոչին։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ այժմ Վաշինգտոնը հնարավոր է համարում «Ռուսաստանին բանակցությունների մղել տնտեսական ճնշման միջոցով»: Նշվում է՝ ԵՄ երկրները տարիներ շարունակ փորձել են գտնել միջոց՝ շրջանցելու Հունգարիայի հակազդեցությունը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելուն ուղղված ցանկացած միջոցի նկատմամբ։
Իսկ Թրամփի խոսքերը Բուդապեշտի վերաբերյալ առավել զարմանալի են, քանի որ նա բազմիցս գովել է Օրբանին՝ նրան անվանելով «MAGA-ի գլխավոր գաղափարական դաշնակիցը Եվրոպայում»: «Այդ առանձնահատուկ հարաբերությունների պատճառով Օրբանին ավելի դժվար է դիմակայել Ռուսաստանից Էներգակիրների ներմուծումից հրաժարվելու Թրամփի կոչերին», - ընդգծել են երկու եվրոպացի դիվանագետները:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից