ՀՀ կնիքը պետք է արտահայտի պետության սիմվոլիզմը և զերծ լինի հուզական սիմվոլներից․ ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով անցակետերում կնիքների վրայից Արարատ լեռան խորհրդանիշը հեռացնելուն, հայտարարեց, թե ՀՀ-ն ելնում է իր պետական սիմվոլներից և ՀՀ կնիքը պետք է արտահայտի պետության սիմվոլիզմը և զերծ լինի էմոցիոնալ, հուզական սիմվոլներից։
«Մենք ամեն բան անում ենք, որ ՀՀ-ի վերաբերյալ տարընկալումներ չլինեն և մեր կողմից օգտագործվող կնիքները, սիմվոլները ելնեն բացառապես պետականության սկզբունքից։
Մեր յուրաքանչյուր գործողություն չպետք է վտանգավոր մեսիջներ ուղարկի ՀՀ հարևան պետություններին։ ՀՀ-ն սուվերեն պետություն է և կնիքները, որոնք արտահայտում են ՀՀ-ն աշխարհում, պետք է արտահայտեն ՀՀ սիմվոլը։ Ես ցավում եմ, որ որոշ շրջանակներ այս պարզ տրամաբանությունը շատ լավ իմանալով, փորձում են հաղորդել հուզական ֆոն։ Այստեղ որևէ դավադրական բան չկա»,– ասաց նա։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ