Ուկրաինան կկորցնի ԱՄՆ-ում իր գլխավոր աջակիցներից մեկին
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Մաքքոլը հայտարարել է՝ 2026 թվականին չի վերընտրվի նոր ժամկետով: Այս մասին հայտնել է Reuters-ը։
«Ես ինձ համար նոր մարտահրավեր եմ փնտրում նույն ոլորտում, պարզապես այլ ոլորտում», - իր որոշումը բացատրել է կոնգրեսականը։ Գործակալությունը նշել է՝ Մաքքոլը Կիևի «մոլի կողմնակիցն» է։
Մաքքոլը վեց տարի ղեկավարել է ներքին անվտանգության հանձնաժողովը, իսկ 2023-2025 թվականներին՝ արտաքին գործերի հանձնաժողովը, որը կենտրոնական դեր է խաղում ամերիկյան արտաքին քաղաքականության մշակման գործում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)