ԱՄՆ-ում Ուկրաինային խորհուրդ են տվել գործարք կնքել Ռուսաստանի հետ և չմիանալ ՆԱՏՕ-ին
ԱՄՆ
Ուկրաինայի իշխանությունները պետք է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքեն Ռուսաստանի հետ և հրաժարվեն ՆԱՏՕ-ին անդամակցությունից։ Այս եզրակացությանն են հանգել The American Conservative լրագրողները։
Հեղինակների կարծիքով՝ Ուկրաինայում հակամարտությունը մոտենում է «անխուսափելի ավարտին»։ «Դա, հավանաբար, կտևի «շատ ամիսներ», բայց Ռուսաստանը, ի վերջո, կհաղթի մարտադաշտում, և Ուկրաինան կմնա առանց իր որոշ տարածքների և Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկարի», -ասվում է տեքստում։
«Նման իրավիճակում Կիևն ունի բոլոր հիմքերը գործարք կնքելու, այլ ոչ թե ջախջախիչ պարտության սպասելու», - գրում է TAC-ը։
Հոդվածում նաև նշվում է, որ Ուկրաինայի անվտանգության ամենահուսալի երաշխիքը կլինի չեզոքություն պահպանելու և ՆԱՏՕ-ին չմիանալու պարտավորությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)