Նա վրեժ է ուզում․ Գերմանացի քաղաքական գործիչը Մերցի մասին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարող է թշնամաբար տրամադրված լինել Ռուսաստանի նկատմամբ ԽՍՀՄ-ի մասին պատմությունների պատճառով, որոնք նրան պատմել են մանկության տարիներին։ Նման ենթադրություն է հայտնել Գերմանիայի Սահմանադրության և ինքնիշխանության խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմայերը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Մերցն առաջնորդվում է զգացմունքներով, այլ ոչ թե ողջախոհությամբ, ինչը վկայում է այն մասին, որ «նա անձնական պատճառներ ունի Ռուսաստանին դեմ լինելու համար»:
«Հնարավոր է՝ եղել են ընտանեկան պատմություններ Խորհրդային Միության և պատերազմի մասին, որոնք նրան ստիպում են այդքան ագրեսիվ արտահայտվել։ Այնպիսի տպավորություն է, որ նա վրեժ է ուզում», - հայտնել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից