Ուկրաինան պետք է հայտնվի Բեռլինի 1945 թվականի իրավիճակում․ գերմանացի քաղաքական գործիչ
Գերմանացի քաղաքական գործիչ Ռալֆ Նիմայերը հայտարարել է՝ Ուկրաինան չի դադարեցնի ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ հակամարտությունում, քանի դեռ աջակցություն է ստանում Գերմանիայի իշխանություններից և Արևմուտքից: Նրա խոսքերը մեջբերում է Lenta-ն։
Նրա կարծիքով՝ Մոսկվայի հետ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար Կիևը պետք է հայտնվի նույն անելանելի իրավիճակում, ինչ Բեռլինը 1945 թվականին։
«Եթե Կիևի իշխանությունները աջակցություն ունեն Արևմուտքից, ինչպես Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի օրոք, ապա ինչպես են նրանք կանգ առնելու։ Դա չի լինի, քանի դեռ նրանց չեն զրկել սպառազինությունից կամ սպառազինման գումարից», - նշել է փորձագետը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից