Վատառողջ եմ, գիտեմ` հանձնաժողովի նախագահը մասնագիտությամբ բուժքույր է, կխնդրեմ՝ զննի․ Էդգար Ղազարյան
Քաղաքական
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր եկել էր ԱԺ՝ հանդիպելու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հետ։
Լրագրողների հետ զրույցում խոսելով հանդիպումից ակնկալիքների մասին՝ նա հիշեց նախորդ չստացված ընդունելությունները․ «Նախադեպերը վերաբերում են էն մարդկանց, ովքեր ընդունելության չեն արժանացրել, նրանք ի վերջո պատասխանատվություն են կրելու իրավական իմաստով այդ ամեն ինչի համար։ Իրենց վարքագիծը չի ազդում իմ քաղաքացիական դիրքորոշման, վարքագծի վրա և ես հետևողականորեն, որպես քաղաքացի, իմ իրավունքների պաշտպանության հարցով զբաղվում եմ։
Եվ այսօր հերթական անգամ ներկայացել եմ ընդունելության, որն այս անգամ առանձնահատկություն ունի, որովհետև ես վատառողջ եմ և միայն այս նպատակով եմ այսօր տնից դուրս եկել։ Նաև գիտեմ, որ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողը մասնագիտությամբ բուժքույր է, և եթե հնարավորություն լինի՝ կխնդրեմ մի հատ իր մասնագիտական տեսանկյունից զննի, եթե անհրաժեշտություն կա՝ սրսկի։ Տեսնենք՝ գոնե դա կարող է անել, թե ոչ»,– ասաց Ղազարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)