Լոնդոնը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ դռոնների միջադեպի պատճառով
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ կապված ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտման հետ։ Reuters-ի տվյալներով՝ Լոնդոնը արձագանքել է անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպին, երբ դռոններ հատել էին Լեհաստանի սահմանը։
Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը անօդաչու թռչող սարքեր են անցել Լեհաստանի և Բելառուսի սահմանը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ հայտնաբերվել է 19 դռոն, որոնց մեծ մասը մուտք է գործել Բելառուսի տարածքից։
Լոնդոնը միջադեպը գնահատել է որպես լուրջ սպառնալիք և պահանջել Մոսկվայից բացատրություններ՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի օդային տարածքի անվտանգությունը կարմիր գիծ է։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից