Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

ՀՀ–ն երբեք ավելի անվտանգություն իր անկախության ընթացքում չի ունեցել, քան ունի այսօր. Փաշինյան

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի բացմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային փորձագետներ և այլք։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը հանդես է եկել ելույթով և ընդգծել անվտանգության օրակարգերի շուրջ հանրային համախմբվածության կարևորությունը:   «Համախմբվածությունը, իհարկե, շատ կարևոր է, բայց երբեմն մենք մոռացության ենք մատնում մի շատ կարևոր հանգամանք, որ պետք է հստակ և ճշգրտված լինի, թե ինչի շուրջ է համախմբվածությունը և ինչ նպատակ այն ունի»։

Վարչապետի խոսքով՝ հարկավոր է արձանագրել և ձևակերպել, թե ի՞նչ նկատի ունենք անվտանգություն ասելով, ում և ինչի անվտանգությունը նկատի ունենք և ի՞նչ պարամետրերով է այն արտահայտվում: «Իմ ընկալմամբ անվտանգությունը սեփական խոցելիությունները նվազեցնելու գործընթացն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ անվտանգության ապահովման և խոցելիությունը նվազեցնելու մեր պատկերացումների մեջ էական հանգամանքներ են փոխվել:

Վարչապետն անդրադարձել է  նախորդող շրջանում մեր պատկերացումներին և նշել, որ մեր արտաքին անվտանգային խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքները եղել են ռազմաքաղաքական դաշինքներն ու բանակը։ Բայց, ըստ երկրի ղեկավարի, պատմությունն ապացուցեց, որ այս բանաձևը չաշխատեց ոչ առաջին և ոչ էլ երկրորդ կետով։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի հոկտեմբերի Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանը և Ադրբեջանը ձեռք բերեցին քաղաքական պայմանավորվածություն, որ պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ «Սա այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ ռազմավարությունը, որովհետև սա մեր առաջին փորձարկումն էր՝ լեգիտիմությունը դարձնել անվտանգության գործիք։ Եվ այդ կետից այդ գործիքը սկսեց աշխատել: Եվ այդ կետից Հայաստանի Հանրապետության ռազմավարությունն էականորեն փոխվեց, և մենք հասկացանք, որ անվտանգության հենասյուներից մեկը, եթե ոչ ամենաառաջնայինը, չնայած իմ կարծիքով ամենաառաջնայինը, պետք է լինի լեգիտիմությունը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը հետևողականորեն իրականացնում է լեգիտիմության վրա հիմնված անվտանգության այդ ռազմավարությունը և այս ռազմավարությունն է, որ հնարավոր է դարձրել խաղաղությունը. «Առանց այդ ռազմավարության որդեգրման խաղաղությունը պարզապես հնարավոր չէր լինի, եթե մենք խաղաղություն ասելով՝ նկատի ունենք ինստիտուցիոնալ, տևական խաղաղությունը»:

Երկրի ղեկավարի գնահատմամբ՝ հիմա մեր անվտանգության լեգիտիմության ռազմավարությունն ավելի է ամրապնդվել ս.թ. օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումով և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով։ «Այն, ինչ մենք անում ենք արտաքին միջավայրի հետ կապված, կապված է միայն ու միայն բացառապես անվտանգության լեգիտիմության ռազմավարության հետ», – ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ լեգիտիմության ռազմավարությունը կարևոր է նաև բանակի բարեփոխումների համար: «Եվ այստեղ է մեր հաջորդ ռազմավարական վերաձևակերպումը, որը հնչում է և հնչել է հետևյալ կերպ՝ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի և բանակի խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի դեպքում և բանակի պարագայում», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ  լեգիտիմության ռազմավարությունը մեզ տվել է կոնկրետ արդյունքներ, մասնավորապես, ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործության շրջանակի ընդլայնումը։

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ այս առումով մեր անվտանգության ռազմավարությունները կառուցում ենք լեգիտիմության հենքի վրա և լեգիտիմությունն է  մեր անվտանգության ապահովման առաջին գործիքը. «Մենք մեր խոսույթները, ձգտումները, նպատակները տեղավորում ենք մեր միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքի սահմաններում: Ամեն ինչը, բացարձակապես ամեն ինչը մենք կառուցում ենք մեր միջազգայնորեն ճանաչած սահմանների տրամաբանության ներքո»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե որևէ բան կա, որ մեզ խոցելի է դարձնում կամ խոցելի է դարձնելու, և կարող է լեգիտիմացնել մեր խոցելիությունները, ուրեմն մենք պետք է այդ հարցերը լուծենք. «Այլևս չկան փոքր հարցեր, որովհետև երբ դու մեծերը հեռացնում ես, ամեն հաջորդ հարցը դառնում է այդ պահի ամենամեծ հարցը: Եվ անպատասխանատու է ասել, որ այդ հարցն ուրիշները կգան կլուծեն, ուրիշ չկա, կամ՝ ապագայում կլուծեն, ապագան այսօր է: Լուծվե՞ց այսօր, ուրեմն ապագան կա, չլուծվե՞ց այսօր, ուրեմն ապագան չկա։ Եվ սա է այն ռազմավարությունը, որ մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ մենք այսօր անկախ ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ, և թույլ տվեք ասել անվտանգ ենք, քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի անվտանգություն իր անկախության ընթացքում չի ունեցել, քան ունի այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ին։ Եվ ես սա ասում եմ պատասխանատու կերպով»:

Վարչապետը նշել է, որ Կառավարությունն իրականության համար անսովոր լուծումներ է առաջարկում և տալիս: «Այդպիսի լուծումներից և բանաձևերից մեկը հետևյալն է՝ անկախությունը, և այս առումով անվտանգությունը,  քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրին՝ վարչապետը նշել է, որ այն ենթադրում է ապաշրջափակում Հայաստանի համար, բայց որը ենթադրում է նաև Ադրբեջանի ապաշրջափակում Հայաստանի տարածքով:

«Կա՞ արդյոք անվտանգության երաշխիք: Իմ կարծիքով, այո՛, կա անվտանգության երաշխիք: Անվտանգության երաշխիքը խաղաղությունն է: Խաղաղությունից բացի որևէ ուրիշ անվտանգության երաշխիք պարզապես գոյություն չունի: Մենք այսօր ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունն ամենօրյա խնամք է պահանջում:  Եվ առավել ևս՝ խաղաղությունը պահանջում է անընդհատ ինտսիտուցիոնալացում: Առաջին հերթին՝ նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սակայն, ըստ վարչապետի, դրանից հետո էլ է խաղաղությունը պահանջում ինստիտուցիոնալացում, որովհետև դրանից հետո ի հայտ են գալու ամենատարբեր այլ հարցեր. «Այդ հարցերից որևէ մեկի լուծման արդյունքում խաղաղությունը շարունակելու է պահանջել ինստիտուցիոնալացում: Բոլոր, նույնիսկ 50 տարի գոյություն ունեցած խաղաղությունները ինստիտուցիոնալացման կարիք ունեն, որովհետև, եթե դու չես զբաղվում խաղաղության ինստիտուցիոնալացմամբ, խաղաղությունն ապաինստիտուցիոնալացվում է, այսինքն՝ քայքայվում է»:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետն անդրադարձել է գարնանն իր կողմից արված այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: «Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»,- արձանագրել է երկրի ղեկավարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված