ԵՄ-ն չի կարողանում համոզել Թուրքիային հրաժարվել Ռուսաստանից նավթ գնելուց․ Politico
Աշխարհ
ԵՄ երկրները չեն կարողանում համոզել Թուրքիային հրաժարվել ռուսական նավթից, գրում է Politico-ն։
«Բրյուսելը քիչ բան կարող է անել՝ ստիպելու ԵՄ անդամ չհանդիսացող Թուրքիային փոխել իր դիրքորոշումը», - ասվում է հրատարակության մեջ։
Հեղինակները ընդգծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ հրաժարվել ռուսական նավթ ներմուծելուց, քիչ հավանական է, որ կստիպի Անկարային կտրվել էժան էներգիայի աղբյուրից։
Ըստ Թրամփի՝ ռուսական նավթից հրաժարվելը պայման է Ռուսաստանի դեմ լուրջ պատժամիջոցներ սահմանելու համար, ուստի դաշինքի բոլոր անդամները, այդ թվում՝ Թուրքիան, պետք է որոշում կայացնեն և իրականում դադարեցնեն ռուսական նավթ գնելը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից