ԱՄՆ-ում պնդում են՝ F-35-ը սպառնալիք է ռուսական ՀՕՊ համակարգի համար
ԱՄՆ
Ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչը սպառնալիք է ռուսական ՀՕՊ համակարգի համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական Military Watch Magazine (MWM) հրատարակությունը՝ հղում անելով Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված վերջերս տեղի ունեցած միջադեպին։
Հանդեսը նշում է, որ Նիդեռլանդների ռազմաօդային ուժերի F-35-ը աջակցություն է ցուցաբերել լեհական չորրորդ սերնդի F-16 կործանիչներին, որոնք ուղարկվել էին անօդաչու թռչող սարքերը որսալու համար։ MWM-ը դժվարանում է անվանել այն կործանիչը, որը խոցել է անօդաչու թռչող սարքերը, սակայն, իր կարծիքով, հենց F-35-ի AN/APG-81 ռադարն է, որը կարող է օգնել լեհական ինքնաթիռներին որսալ անօդաչու թռչող սարքերը։
Պարբերականը շեշտում է, որ F-35-ի հնարավոր մասնակցությունը ռուսական անօդաչու թռչող սարքերի հետ անմիջական մարտին կարող է լինել հինգերորդ սերնդի կործանիչի մարտական կիրառման առաջին դեպքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)