Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Մի շարք հարկ վճարողներ հատուկ պահվող շտեմարանով թաքցրել են 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն

Հասարակություն

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ մշակած և ձեռնարկած լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտել է ավելի քան 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

«Այսպես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ ՀՀ քաղաքացի Տ․ Մ․-ն հիմնադրել է ՍՊ ընկերություն, որի անվամբ իրականացնում է հաշվապահական հաշվառման ծրագրերի և կառավարման համակարգերի ստեղծման, տվյալների պահոցների պահպանման և այդ ծրագրերի սպասարկման աշխատանքներ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը մի շարք հարկ վճարողների հետ նախօրոք ձեռք բերված փոխադարձ համաձայնություններով, ինչպես նաև հարկ վճարողների պատվերների հիման վրա, մշակել և ստեղծել են առևտրային և հաշվապահական հաշվառման ծրագրեր: Այդ ծրագրերում դիտավորությամբ ներդրվել են պայմաններ և հատուկ գործիքներ հարկ վճարողների կողմից իրական շրջանառությունները և հարկվող օբյեկտները թաքցնելու համար։ Այդ նպատակով՝ սպասարկվող առևտրի կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրվել են արտաքին առևտրային ծրագրերին և գեներացվող ֆիսկալ հասույթները ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվել հենց այդ ծրագրերի միջոցով։

Ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել են ընկերության գործունեության ստույգ վայրերը, նույնականացվել են բոլոր աշխատակիցները, որից հետո գրասենյակները և աշխատակիցները տևական ժամանակ վերցվել են օպերատիվ հսկողության տակ։ Պարզվել են յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային պարտականությունները, լիազորությունները և դերակատարումը՝ առևտրային և հաշվապահական հաշվառման ծրագրերի ստեղծման և հետագա սպասարկման գործում։ Ընկերությունը, մեծամասամբ դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների համար,  փոխադարձ համաձայնությամբ, ստեղծել է առևտրային և հաշվապահական հաշվառման այնպիսի ծրագրեր, որոնցում ներդրված հատուկ գործիքների միջոցով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման արդյունքում, ձևավորվող իրացման շրջանառության մի մասը չի ներառվել հարկվող շրջանառության մեջ: Այս կերպ հնարավորություններ և պայմաններ են ստեղծվել ստվերային շրջանառության առանձնացված հաշվառում վարելու համար։ Ընդ որում, ընկերության կողմից ստեղծված ծրագրային ապահովումը նաև հնարավորություն է ընձեռել հսկիչ-դրամարկային մեքենաներում մուտքագրման և հարկային մարմին ուղարկման ենթակա ապրանքների իրական անվանացանկը փոխարինելու այլ ապրանքներով։ Պարզվել է, որ ՍՊԸ-ի առևտրային ծրագրերի տվյալների բազայի մի մասը պահպանվում է այլ վայրում գործող մեկ այլ ՍՊ ընկերության մոտ։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ նման հանցավոր գործելաոճով, դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործող 9 հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 2,9 մլրդ դրամի վնաս։ Որոշ դեղատների կողմից իրացվել են մի քանի տասնյակ անվանումներով ՀՀ-ում չթույլատրված և չգրանցված դեղամիջոցներ։

Առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչության աշխատակիցները համատեղ մի շարք հասցեներում միաժամանակ կատարել են խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են նախաքննությանը անհրաժեշտ իրերը ու փաստաթղթերը։

Մասնավորապես, ընկերության սերվերային համակարգից վերցվել են առևտրային ծրագրերում առկա ավելի քան 53 հարկ վճարողի վաճառքների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ տվյալների պահպանությունը ստանձնած ընկերությունից վերցվել են առևտրային ծրագրերի բազաները։ Միաժամանակ, վարութային գործողությունների արդյունքում զննվել է առգրավված տվյալների շտեմարանը (սերվերը), որի արդյունքում վեր են հանվել մի շարք հարկ վճարողների վաճառքներից ձևավորված իրական հասույթները։

Տվյալների համալիր վերլուծությամբ պարզվել է, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու արդյունքում թաքցվել է շուրջ 34 մլրդ դրամի իրացման շրջանառություն, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 10 մլրդ դրամ հարկ։ Ընդ որում հարկ է նշել, հայտնաբերված հարկի գումարները դեռ էապես ավելանալու միտում ունեն, քանի որ առգրավված տվյալների շտեմարանը զննվել է ոչ ամբողջ ծավալով, ներկայում ուսումնասիրությունները շարունակվում են չվճարված հարկի վերջնական չափը հստակեցնելու նպատակով:

Քրեական վարույթի շրջանակում, մեկ ընկերության  անվամբ գործող 61 դեղատներում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում, հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր, միաժամանակ վարութային գործողությունների շրջանակներում կասեցվել են դեղատների գործունեությունը: Տվյալ ընկերության կողմից, վարութային գործողությունների արդյունքում, արդեն իսկ ներկայացվել է ճշտված հարկային հաշվարկներ: Առաջացել է 1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ, որից վերականգնվել է 350 մլն դրամը։

Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պաճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբեկտներին  հորդորում է զերծ մնալ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելուց։ Այդ նպատակով չկիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, չմիջամտել հսկիչ-դրամարկղային մեքենայի բնականոն աշխատանքին։ Նշենք, որ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկ հաշվետվություններում արտացոլված եկամուտների և ծախսերի արժանահավատությունը պարզելու հարցում։ Հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված