Լեհաստանի վարչապետը ահազանգել է երկրում աճող ռուսամետ տրամադրությունների մասին
Քաղաքական
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրում նկատվում է ռուսամետ տրամադրությունների և Ուկրաինայի նկատմամբ հակակրանքի աճող ալիք։ Տուսկը շեշտել է, որ քաղաքական գործիչների առաջադրանքը այս միտումը կանգնեցնելն է՝ ոչ թե հարմարվել դրան։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը լուրջ փորձություն է Լեհաստանի քաղաքական էլիտայի «հայրենասիրության և հասունության» համար։ Վարչապետի հայտարարությունը հրապարակվել է նրա X սոցիալական ցանցի էջում։
Ավելի վաղ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալը կնշանակի Եվրոպայի պատրաստակամություն պատերազմի՝ Ռուսաստանի դեմ։ Նա նաև ընդգծել էր, որ չի տեսնում որևէ երկիր, որն իսկապես կցանկանար անմիջապես ներգրավվել այդ պատերազմում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)