ԱՄՆ-ն ճնշում է Իրանին. ուրանի հարստացման ծրագիրն անթույլատրելի է
Իրան
ԱՄՆ-ը կարծում է՝ Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի սեփական միջուկային ծրագրի զարգացումը և ապամոնտաժի ուրանի հարստացման բոլոր հզորությունները: Հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, փոխանցում է EADaily-ն։
«Իրանի կողմից ԱԷՄԳ-ի նկատմամբ թափանցիկության պակասը և նրա միջուկային էսկալացիան անթույլատրելի են։ Իրանի միջուկային ծրագիրը, ներառյալ ուրանի հարստացման բոլոր հզորությունները, պետք է ամբողջությամբ ապամոնտաժվի», - ասել է նախարարը։
«Իրանը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերի ՄԱԳԱՏԷ-ին՝ հաշվի առնելով իր պարտավորությունները և թույլ տա տեսուչներին մուտք գործել բոլոր օբյեկտներ, որոնք մտահոգություն են առաջացնում», - նշել է պաշտոնյան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան