Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք COP17-ը վերածել մեր երկրի համար պատմական իրադարձության. ՇՄ նախարար
Քաղաքական
Այսօր նախարարությունում հյուրընկալեցի Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանին, Օսկար Թաթոսյանին, ինչպես նաև «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenia Tree Project) գործադիր տնօրեն Արա Բարսամյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Հանդիպման ընթացքում ընդգրկուն քննարկում ունեցանք 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Սա համաշխարհային նշանակության միջոցառում է, որը հնարավորություն կտա Հայաստանը դարձնել կենսաբազմազանության պահպանման ոլորտում գլոբալ քննարկումների կենտրոն։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք այս կարևոր միջոցառումը վերածել մեր երկրի համար պատմական իրադարձության՝ արժանիորեն ներկայացնելով Հայաստանը միջազգային հարթակում»,- գրել է նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)