Թիկնիզյանի առաջին արդյունավետ գործողությունը «Ցրվենա Զվեզդայի» կազմում
ՍպորտՍերբիայի Սուպերլիգայի 8-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» Բելգրադում 7-1 հաշվով ջախջախել է «Ժելեզնիչար Պանչևոյին»։
Տանտերերից երրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Թիկնիզյանը փոխարինվել է 65-րդ րոպեին։
Նոր ակումբում սա նրա առաջին արդյունավետ գործողությունն էր պաշտոնական խաղերում։
«Ցրվենա Զվեզդան» 6 խաղում 100 տոկոսանոց արդյունք է գրանցել և 18 միավորով երկրորդ տեղում է, մեկ միավոր և մեկ խաղ ավելի ունի «Պարտիզանը»։ «Ժելեզնիչարը» 12 միավորով չորրորդն է։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից