Պատերազմը կշարունակվի առնվազն ևս մեկ տարի. Կիև
Քաղաքական
Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստի և՛ բանակը, և՛ բնակչությանը առնվազն ևս մեկ տարվա պատերազմի համար։ Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռ չի հասել այս հակամարտության վերջին փուլին և պետք է հավաքի լրացուցիչ ռեսուրսներ ու ֆինանսավորում՝ այդ նպատակին հասնելու համար։
Նախարարը շեշտել է, որ ֆինանսական միջոցների ներգրավումը կարևոր է՝ ապահովելու երկրի պաշտպանունակությունը և երկարատև դիմակայությունը։ Այս հայտարարությունը հակասում է Վերխովնայա Ռադայի պատգամավոր Ֆյոդոր Վենիսլավսկու խոսքերին, ով վերջերս ասել էր, որ հակամարտությունը մոտենում է ավարտին։
Կիևի վերջին գնահատականները վկայում են, որ Ուկրաինան պատրաստվում է երկարատև պատերազմի սցենարի, իսկ ռազմաճակատում լարվածությունը մնում է բարձր, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)