«Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ Երևանի մի շարք փողոցներում
Հասարակություն
Անվտանգության նկատառումներից ելնելով, սեպտեմբերի 16-ից Երևանում որոշ հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով:
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:
«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ կլինեն՝
Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,
Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված, հ.51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված,
Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,
Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք,
Ն. Տիգրանյան փողոց՝ հ.54 դպրոցի հարևանությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)