Վազգեն Թևանյանը դուրս է մնացել հետագա պայքարից․ ԱԱ
Սպորտ
Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտ աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65կգ) դուրս է մնացել հետագա պայքարից։
2023թ. Եվրոպայի չեմպիոնը 1/16 եզրափակչում 8-14 հաշվով պարտվել էր Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլժամիդ Կուդիևին։ Վերջինս արդեն հաջորդ գոտեմարտում պարտվել է Ումիդժոն Ջալոլովին (Ուզբեկստան)։ Այսպիսով Վազգեն Թևանյանը զրկվել է սփոփիչ գոտեմարտի և մեդալ նվաճելու հնարավորությունից։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է