ԵՄ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
Աշխարհ
Եվրամիությունը չորեքշաբթի օրը չի ներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը. այն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը։
«Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ներկայացումը հետաձգվել է», - գրում է հրատարակությունը։
Եվրամիությունը ուսումնասիրում է ռուս զբոսաշրջիկների մուտքի լիակատար արգելք մտցնելու հնարավորությունը։ Ենթադրվում է, որ հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթում կներառվեն տուրիստական վիզաների տրամադրման լրացուցիչ սահմանափակումներ։ Բացի այդ, Բրյուսելը մշակում է ռուսներին Շենգենյան վիզաներ տրամադրելու նոր ռազմավարություն և քննարկում է ռուս դիվանագետների տեղաշարժի ազատությունը սահմանափակելու հնարավորությունը։ Մոսկվան ընդգծել է, որ ԵՄ գործողությունները անպատասխան չեն մնա։
«Ռուսաստանին սահմանակից ԵՄ երկրների մեծ մասն արդեն լրջորեն սահմանափակել է վիզաների տրամադրումը։ Միևնույն ժամանակ, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, Ֆրանսիան և Հունգարիան դեռևս համեմատաբար ազատ են ռուսներին վիզաներ տրամադրելու հարցում, քանի որ հույսը դնում են ռուս զբոսաշրջիկների հոսքի վրա ամռանը կամ տոնական սեզոնին»,- նշում է Euractiv-ը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից