Սեպտեմբերի 21-ին ՊՆ-ն ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ կանցկացնի․ փողոցներ փակ կլինեն
Հասարակություն
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ:
Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. - Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)