Թրամփը «մեծ պատվով» 15 մլրդ դոլարի հայց է ներկայացրել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի նահանգային դատարանում 15 մլրդ դոլարի հայց է ներկայացրել The New York Times թերթի դեմ՝ մեղադրելով զրպարտության և վիրավորանքի մեջ: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է իր Truth Social-ում։
«Այսօր ինձ մեծ պատիվ է բաժին ընկել զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ 15 միլիարդ դոլարի հայց ներկայացնել The New York Times-ի դեմ, որը մեր երկրի պատմության մեջ ամենավատ և դեգրադացված թերթերից մեկն է», - հայտնել Է նախագահը:
Նրա խոսքով՝ թերթը դեմոկրատների խոսափողն է, նրան բացահայտ աջակցում է նախկին փոխնախագահ, Թրամփի մրցակից Կամալա Հարիսը: «Թերթը տասնամյակներ շարունակ ստում է ձեր սիրելի նախագահի մասին։ Այն չափազանց երկար է իրեն թույլ տվել զրպարտել և արատավորել ինձ», - հավելել Է Թրամփը ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)