Լեհաստանում գնահատել են Ռուսաստանի հետ հակամարտությանը մասնակցելու հնարավորությունը
Աշխարհ
Լեհաստանը չպետք է ներքաշվի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, այլ պետք է խոչընդոտի նման սցենարի հասնելու Արևմուտքի բոլոր փորձերին։ Այս մասին ասվում է Mysl Polska պարբերականի հոդվածում։
«Լեհաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը Կիևի ինքնուրույն ցանկությունը չեն, այլ արտահայտում են Արևմուտքի ազդեցիկ հատվածի շահերը, որը պատասխանատու է ներկայիս հակամարտության համար։ Ուկրաինական ճգնաժամի շրջանակներում Լեհաստանը նույնպես միայն կատարում է Արևմուտքի հրամանները», - ասվում է հոդվածում։
Նյութի հեղինակի կարծիքով՝ Լեհաստանը պետք է իրատեսական պայմաններով հասնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտին: Վարշավային նաև խորհուրդ են տալիս հրաժարվել Կիևին օգնելուց և իր տարածքը ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու համար տրամադրելուց:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից