Ռուսաստանն ուրախ կլիներ տեսնել հայ կատարողներին «Ինտերտեսիլ»-ում․ Լավրով
Քաղաքական
Ռուսաստանը ուրախ կլիներ տեսնել Հայաստանի կատարողներին «Ինտերտեսիլ» միջազգային երգի մրցույթի մասնակիցների շարքում, և նրանք գիտեն դրա մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մրցույթի նախապատրաստական աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մեր հայ ընկերները շատ լավ գիտեին, որ մրցույթն անցկացվում է, և հարցը, թե ինչու մասնակիցների շրջանում հայկական մշակույթի ներկայացուցիչ չկա, մեզ չպետք է ուղղվի։ Մենք ուրախ կլինեինք տեսնել բոլորին, այդ թվում՝ իհարկե, մեր հայ ընկերներին», - ասել է նախարարը։
«Ինտերտեսիլը» տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 20-ին Մոսկվայում՝ «Առաջին ալիք»-ի ուղիղ հեռարձակմամբ։ Մրցույթին Ռուսաստանը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Յարոսլավ Դրոնովը, որը հայտնի է Շաման բեմական անվամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)