Պետդումայում ոտնկայս ծափահարություններով են ողջունել Կիմ Չեն Ընին
Քաղաքական
Ռուսաստանի Պետդումայի առաջին աշնանային լիագումար նիստում պատգամավորները կանգնած ծափահարել են Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընին։ Ինչպես երևում է «Դума TV»-ի ուղիղ եթերից, նախաձեռնությունը արել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Վոլոդինի խոսքով՝ այս քայլով պատգամավորները երախտագիտություն են հայտնել հյուսիսկորեական զինվորներին՝ Կուրսկի մարզի «ազատագրման» գործում մասնակցության համար։ «Եկեք միասին արտահայտենք մեր շնորհակալությունը Կիմ Չեն Ընին և ամբողջ կորեական ժողովրդին եղբայրական աջակցության համար։ Մենք դա երբեք չենք մոռանա», — հայտարարել է նա։
Նշենք, որ մի շարք պատգամավորներ ծափահարել են նստած, իսկ մյուսները՝ ոտքի կանգնելով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը, որը շարունակվել է ոչ պաշտոնական մթնոլորտում՝ թեյախմության ընթացքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)