Թրամփը հայտարարել է Վենեսուելայի թմրակարտելի երեք անդամի սպանության մասին
ԱՄՆ
Երեք վենեսուելացի թմրավաճառներ սպանվել են միջազգային ջրերում տեղի ունեցած կետային հարվածի արդյունքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Ըստ Թրամփի՝ հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ երեք վենեսուելացի «նարկոտեռորիստներ» թմրանյութեր էին տեղափոխում միջազգային ջրերով։
Նա մանրամասնել է, որ գործողությունն իրականացրել է ԱՄՆ հարավային հրամանատարությունը, և ամերիկացի զինծառայողներ չեն տուժել։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ թմրանյութերը ուղևորվում էին Միացյալ Նահանգներ, որտեղ դրանք «մահացու զենք» են, որն օգտագործվում է ամերիկացիներին թունավորելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)