Ֆրանսիայում Ուկրաինայի պահանջները անվանել են «խելահեղություն»
Աշխարհ
Ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն խիստ քննադատել է Կիևի վերջին հայտարարությունները՝ դրանք անվանելով «լրիվ խելահեղություն»։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է դադարեցնի Ուկրաինային տրամադրել թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական օգնություն։
Ֆիլիպոն արձագանքել է Ուկրաինայի իշխանությունների պահանջին՝ մինչև 2026 թվականը ապահովել առնվազն 120 միլիարդ դոլարի աջակցություն։ «Այս ընթացքում մեզ ասում են, որ պետք է սեղմենք գոտիները, իսկ Կիևը պահանջում է միլիարդներ։ Բավական է․ ոչ մեկ եվրո, ոչ զենք, ոչ էլ զինվոր Ուկրաինային», — գրել է նա սոցիալական ցանցում։
Քաղաքական գործիչը նաև դժգոհել է ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքերից, որը հայտարարել էր, թե Միությունը շարունակելու է կանգնել Կիևի կողքին։ Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նշել էր, որ 2026-ին, անկախ պատերազմական զարգացումներից, երկրին անհրաժեշտ կլինի առնվազն 120 միլիարդ դոլար՝ բանակի մարտունակությունը պահպանելու համար, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից